Հարցազրույց

11.07.2012 11:38


Ելենա Արշակյան

Ելենա Արշակյան

Հարցազրույց «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ

–Վերջին օրերին հայաստանյան հեռուստաեթերի որակի դեմ պայքար է սկսվել։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

–Եթե խոսքը մտավորականության կողմից նախագահին ուղղված նամակի մասին է, իհարկե, դրա կետերի մեծ մասի հետ համաձայն եմ, բայց ինչ վերաբերում է սերիալներին, ապա հնարավոր է՝ մնացած սերիալների հետ կապված մտահոգություններ լինեն, բայց, օրինակ, կոնկրետ «Գեներալի աղջիկը» սերիալում այն կետերը, որոնք իրենք են ներկայացրել նամակում, բացակայում են։ Այսինքն՝ «Գեներալի աղջիկը» սերիալը քրեականացված չէ, նամակում նշված այլ տարրեր չի պարունակում, և այդ նամակի հետ մեր սերիալը կապ չունի։ Հաշվի պետք է առնել նաև այն, որ «Գեներալի աղջիկը» նկարահանվում է Պաշտպանության նախարարության աջակցությամբ, և բնկանաբար՝ այդ մտահոգությունները չեն կարող առնչվել այս սերիալին։

–Այդուհանդերձ՝ ինչպե՞ս եք Դուք գնահատում հեռուստաեթերի այսօրվա որակը։

–Ես էլ եմ կողմ, որ թե՛ լեզվական առումով մեր եթերի որակն ավելի բարձրանա, թե՛ ինտելեկտուալ մակարդակը, և ունենանք նորմալ հաղորդումներ և սերիալներ, որոնք գեղարվեստական ճաշակ կձևավորեն։ Միանշանակ կողմ եմ, որ եթերի որակը լավը լինի։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ հեռուսաեթերի դեմ պայքարի այդ պոռթկումը ինքնաբո՞ւխ է, թե՞ ինչ–որ տեղից ուղղորդված։

–Ես չեմ կարող այդ հարցին պատասախանել։

Բայց կասկածներ չի՞ առաջացնում։

–Չեմ կարող ասել՝ կասկածներ առաջացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Ավելի լավ է՝ չպատասխանեմ այդ հարցին։

–Որպես մասնագետ, ըստ Ձեզ՝ մեր եթերին մեծ հաշվով ի՞նչ է անհրաժեշտ և առաջնահերթ ի՞նչ պետք է փոխվի։

–Եթերի որակը բարելավելու համար պետք են լավ մասնագետներ, ճիշտ մարդիկ զբաղվեն իրենց գործով, համապատասխան ռեժիսորներ, սցենարիստներ։ Ինձ թվում է՝ ամեն ինչ արվում է դրա համար, որ լավ լինի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը  

Այս խորագրի վերջին նյութերը