Լրահոս

18.01.2011 13:59


Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցում է 660-ը

Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 665 մարդու։ Այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»-ը։

Ջրհեղեղի հետևանքով տուժած շրջաններում շարունակվում են փլատակների տակ գտնվող մահացածների որոնումները։ Անօթևանների թիվը շուրջ 14 հազ. է, իսկ անհայտ կորածների թիվը իշխանության կողմից դեռ հստակ չի ճշտվել։

Այս ջրհեղեղը համարվել է Բրազիլիայի համար խոշորագույն բնական աղետ։ Տեղական իշխանությունների գնահատականով ՝ Ռիո դե Ժանեյրոյից հյուսիս գտնվող լեռնային շրջանների բնակավայրերի և աղետից առավելագույնս վնասված Նովա Ֆրիբուրգու քաղաքի վերականգնումը պետության վրա 1,2 մլրդ ԱՄՆ դոլար կնստի։

Այս խորագրի վերջին նյութերը