Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ:
-Ներքաղաքական զարգացումները, կարծես թե, թևակոխեցին ամառային հանգստի փուլ: Կարելի՞ է, արդյոք, տալ որոշակի գնահատականներ խորհրդարանական ընտրություններին և դրան հաջորդած փուլին:
-Ամառային հանգստի փուլը մի քիչ հարաբերական հասկացություն է: Եթե հրապարակային դրսևորումները քիչ են, դա չի նշանակում, որ քաղաքական պրոցեսը կանգ է առել: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն խնդիր էր դրել ստանալ առավելագույն թվով ձայներ, ինչն էլ մենք փայլուն կերպով կատարեցինք: Ես ուզում եմ սա ընդգծել` մայիսի 6-ի համար հիմնական ռացիոնալ խնդիրը շատ ձայն ստանալն էր: Մենք այդ խնդիրը լուծել ենք` ստանալով աննախադեպ քանակի ձայն` մոտ կես միլիոն քաղաքացու վստահության քվե:
-Տարիներ առաջ նույնքան կամ նույնիսկ մի փոքր ավելի քիչ ձայնով Կ. Դեմիրճյանի և Վ. Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը դարձավ իշխանություն, իսկ ԲՀԿ-ն իր ավելի մեծ ձայներով` նույնիսկ կոալիցիային մաս չկազմեց:
-Սրանք երկու տարբեր հարցեր են: Ինչպես ասացի, ԲՀԿ-ն խնդիր էր դրել հավաքել շատ մեծ թվով ձայներ և խնդիրը լուծեց: Այլ հարց է, որ կես միլիոն ձայնն այլևս հնարավորություն չի տալիս իշխանություն կազմել: Բայց սա արդեն մեկ կուսակցության խնդիր չէ: Ինձ և, կարծում եմ, հասարակության մտածող մասին, ոչ ոք չի կարող համոզել, որ Հայաստանում կա 2.5 մլն ընտրող և նրանցից 1.5 մլն-ը մասնակցել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Մենք ընտրությունների էինք գնում քաղաքական մենաշնորհի վերացման, հասարակական- քաղաքական լայն համախմբման և երկիրը տեսանելի ապագայում, հստակ քայլերով, այս վիճակից դուրս բերելու կարգախոսներով: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով մենք չստացանք սահմանադրական հնարավորություն` այս հարցերը լուծելու: Մեծ հաշվով, մայիսի 6-ից հետո հիմնական հարցերը մնացին օրակարգում, և անորոշությունն ավելի մեծացավ: Ինչ վերաբերում է իշխող կոալիցիային մաս չկազմելուն, ապա այստեղ որոշիչ դեր են խաղացել Գ. Ծառուկյանի սկզբունքայնությունն ու նրա քաղաքական, հանրային պատասխանատվությունը: Մենք այսօր էլ վստահ ենք, որ այս կառավարությունն այս ծրագրով չի կարողանալու լուծել մեր պետության առջև ծառացած հիմնական խնդիրները: Մենք չէինք կարող անազնիվ գտնվել հասարակության առաջ` հանուն 6-7 նախարարական և այլ կարգի պաշտոնների:
-Նոր Աժ-ի առաջին իսկ նիստերից հետո, մի դեպքում օբյեկտիվորեն, այլ դեպքերում` միտումնավոր շահարկվում է ԲՀԿ-ի ընդդիմություն լինել-չլինելու գաղափարը: Ամենայն հավանակությամբ, առաջիկայում նույնպես դա լինելու է…
-Գիտեք, ցանկացած հարց, եթե խնդիր է դրվում շահարկել, շահարկվելու է` անկախ պատասխաններից: Ամեն դեպքում ես, օգտագործելով առիթը, փորձեմ կետ առ կետ պարզաբանել: Առաջին` ԲՀԿ-ն իշխանություն չէ, ԲՀԿ-ն իշխանության մաս չէ: Չի կրում որևէ պատասխանատվություն այս կառավարության քայլերի համար: Երկրորդ` ԱԺ կանոնակարգում դրված մի անհեթեթ կետով չի որոշվում այս կամ այն քաղաքական ուժի տեղը երկրի քաղաքական կյանքում: Երրորդ` Հայաստանում իրավիճակն այնքան է մտահոգիչ, որ քաղաքագիտական դասական ձևակերպումները ուղղակի չեն գործում: Նրանք, ովքեր փորձագիտական հայացքով են նայում քաղաքական դաշտին, հասարակական սեկտորին, լրատվական դաշտին` վստահ եմ ինձ կհասկանան: Չորրորդ` քաղաքական ուժերի տեղը և ապագա դերակատարումը մեր երկրի կյանքում որոշվելու է ընթացիկ և առաջիկա քայլերով: Այս իմաստով ԲՀԿ-ն ամենասուր ընդդիմությունն է լինելու տնտեսական սխալ քաղաքականությանը, կոռուպցիային, մենաշնորհներին, մարդկանց իրավունքների ոտնահարմանը, արտագաղթին, Հայաստանի թուլացմանը:
-Վերջին շրջանում նկատվում են քաղաքացիական հասարակության կողմից ակտիվացումներ`տարբեր հասարակական շարժումների տեսքով: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է այնքան ուժեղանալ, որ փոփոխությունների հանգեցնի քաղաքական կյանքում:
-Ես տեղյակ եմ և շատ ուշադիր հետևում եմ: Միանշանակ պետք է ողջունել քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, կապի միջոցները նպաստում են դրան: Շատ կարևոր է երկու գործոն. նախ` որոշ ուժեր փորձելու են ուղղորդել այդ շարժումները, հաճախ` խաղալով քաղաքացիների ազնիվ զգացմունքների վրա: Երկրորդ` շատ կարևոր է պայքարի ճիշտ թիրախների ընտրությունը: Ուղղորդման մասով ասեմ, որ դա բնորոշ է բոլոր երկրներին: Դրա դեմ պայքարի ձևերն էլ հայտնի են: Ի վերջո, ցանկացած ուղղորդվող շարժում մի պահից կարող է դուրս գալ հսկողությունից: Հենց միայն մասնակիցների ավելացող թվի, ընտրված և փոխվող կարգախոսների շնորհիվ: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ապագա ճիշտ թիրախներին, ապա ես վստահ եմ, որ հիմնականը պետք է լինի մեկը` գալիք նախագահական ընտրությունների օրինակությունը: Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեկ կուսակցության ջանքերով /եթե նույնիսկ այն ունենա հազարավոր դիտորդներ և լավագույն տեսախցիկները/ հնարավոր չէ պայքարել ուռճացված ընտրացուցակների, վարչական ռեսուրսի և ուղղորդվող քվեարկությունների դեմ: Սա է խնդիրը: Սա պետք է թիվ մեկ խնդիր դարձնի քաղաքացիական հասարակությունը: Բոլոր ջանքերը պետք է այս խնդրին ծառայեցնել: Հասարակության մեջ ծավալուն փոփոխություններն այս գաղափարից պետք է սկսել:
-Հիմա բանավեճ է սկսվել թե արդյոք այդ քաղաքացիական շարժումները պե՞տք է քաղաքականացնել: Ինչի՞ն կհանգեցնի դա:
-Սա ակնհայտ արհեստական խնդիր է: Ի վերջո, որպեսզի հասարակական սեկտորը, քաղաքացիական նախաձեռնությունները կարողանան կոնկրետ լուծումների հասնել, նրանք պետք է ճնշում գործադրեն քաղաքական ուժերի վրա: Ճնշում` բառիս դրական իմաստով: Քաղաքական համակարգը, պետական համակարգը պետք է զգա ուժեղացող ճնշումը, գուցե նաև` դրա վտանգը, որպեսզի գնա փոփոխությունների ու ռեֆորմների: Իսկ դա արդեն խնդրի քաղաքականացումն է: Պետք չէ “քաղաքականացում” ձևակերպման տակ հասկանալ պարզ կառավարելիության խնդիրը, թե այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները կգան ու կփորձեն իրենց ցանկալի հունով տանել շարժումը: Սա շատ պարզունակ մոտեցում է: Ես ուզում եմ մի բան հստակ հասկանանք. առանց հասարակության ճնշման, առանց համապատասխան պրոցեսների Հայաստանի քաղաքական կյանքում որևէ նշանակալից փոփոխություն տեղի չի ունենալու, հրաշք տեղի չի ունենալու:
-Պարզ է, որ ԲՀԿ-ն ունի լուրջ մրցակիցներ: Բնականաբար նրանք պայքարելու են կուսակցության դեմ տարբեր մեթոդներով` քաղաքական, լրատվական, հասարակական և այլն: Դուք հաշվարկել եք այդ տարբերակները:
-Անկեղծ ասած, ես դժվար եմ հասկանում պայքարել ԲՀԿ-ի դեմ ձևակերպումը: ԲՀԿ-ի համարժեքն այս պահին կես միլիոն ՀՀ քաղաքացիներն են: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կգտնվի մի ուժ, որը խնդիր կդնի պայքարել կես միլիոն ժողովրդի դեմ: Դա իրական չէ: Ինչ խոսք, կարող են տարվել վարկաբեկիչ արշավներ` օգտագործելով լրատվական և հասարակական որոշ հայտնի խողովակներ` ինչպես մի քանի անգամ դիպուկ նկատել է իմ գործընկերը` “ պետպատվերի շրջանակներում”: Բայց սա մեծ ազդեցություն չի կարող թողնել: Այստեղ նույնպես կա զսպվածության շեմ: ԲՀԿ-ն շատ լավ գիտի պատասխանի, արձագանքման, հակաքայլի տարբերակները: Ի դեպ, իմ խորին համոզմամբ, ԲՀԿ-ի բոլոր պատասխանները պետք է լինեն քաղաքական հարթության մեջ, քաղաքական գործիքներով: ԲՀԿ-ն այլևս ուժեղ է այս դաշտում: ԲՀԿ-ի հնարավոր դաշնակիցները այս դաշտում են: Ես ուզում եմ հատուկ հիշեցնել. նախընտրական փուլում և ընդհանրապես, որևէ ԲՀԿ-ական որևէ վիրավորական բառ, ձևակերպում իր մրցակիցների հանդեպ թույլ չի տվել: Այս սկզբունքը ուժի մեջ է:
-Այսինքն` դուք բացառո՞ւմ եք, որ սեպտեմբերից կարող են սկսվել լուրջ ճնշումներ Գ. Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ:
-Ես չեմ բացառում, որ ճնշման փորձեր կարող են լինել: Բայց իրական կյանքում անհնար է ճնշել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործչին, և կես միլիոն ձայն ստացած քաղաքական ուժին:
-Ի վերջո, կյանքը կանգ չի առնում: Այն շարունակվում է` անկախ ընտրությունների արդյունքներից: Որո՞նք են այն գործոնները, որոնք բերելու են երկրում իրավիճակը շտկմանը:
-Ինձ համար ամենամեծ հարցականը փոփոխության և պայքարի ներքին ռեսուրսն է: Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե այսօրվա հայ հասարակությունն ինչ ներքին ռեսուրսներ ունի: Որքա՞ն են դրանք բավական փոփոխությունների համար: Իսկ, որ էական փոփոխություններ են պետք` երկրորդ կարծիք լինել չի կարող: Երկրում տնտեսական վիճակը վատանում է , արտագաղթողների բանակը մեծանում է, փակվող խանութների, սրճարանների, փոքր օբյեկտների քանակը մեծանում է: Մարդկանց մոտ հուսալքությունը դոմինանտ է դառնում: Իմ 10 տարեկան աղջիկն ինձ անընդհատ հարցեր է տալիս, թե իր բակի, դասարանի, երաժշտական դպրոցի ընկերուհիները ինչու են ասում, որ սեպտեմբերից Հայաստանում չեն ապրելու: Շատ դժվար է 10 տարեկանին բացատրել, թե ինչու իր հասակակիցների ընտանիքները, որոնք 4-5 տարի առաջ նորմալ ապրում էին ու հեռանալու մասին չէին մտածում, հիմա գնում են Մոսկվա, Կանադա, ԱՄՆ: Շատ դժվար է, հատկապես որ ժամանակի ընթացքում իմ պատասխանները ինձ համար նույնպես դադարում են համոզիչ լինել: Գիտեք, երբ մի կողմից նայում ես այդ խնդիրներին, մյուս կողմից` նորընտիր պատգամավորներից շատերի աշխատասենյակների վերանորոգման, կահավորման, մեքենայի լավ համարների համար պայքարի ինքնամոռաց հրճվանքին, նրանց 5 հազար դրամով ձայն տվածների բանակին, ապա փոփոխությունների ներքին ռեսուրսների հանդեպ կասկած է առաջանում: Մենք ունենք նկատելի լարվածություն Ղարաբաղյան հարցում, հայ-ադրբեջական սահմանին, մենք ունենք դատարկվող լեռնային, սահմանամերձ գյուղերի խնդիր, բիզնեսի արտահոսքի խնդիր, այս ամենը պայմանավորող` տնտեսական, հասարակական անառողջ մթնոլորտի խնդիր: Ի վերջո, այս առանձին խնդիրների հանրագումարը հանգեցնում է իրական ազգային անվտանգության խնդիրը: Սրանք միայն առանձին մարդկանց, կամ առանձին խավերի խնդիրները չեն: Ու հենց այս խնդիրները լուծելու համար են փոփոխությունները պետք:
Վահե Հովհաննիսյան.

zham.am