Լրահոս

31.05.2009 20:30


Աբրամ Բախչագուլյան. «Ընտրացուցակների անճշտությունները չնչին են եղել»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրամ Բախչագուլյանն ասել է, որ ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրացուցակների անճշտությունները չնչին են եղել։ Այդ ժամի տվյալներով՝ ընդամենը 10 քաղքացի է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն ու վերականգնել իր ընտարական իրավունքը։ Մեկ քաղաքացի էլ դիմել է դատարան։

Ա. Բախչագուլյանն ասել է նաև, որ ընտրակեղծիքների մասին վաղ է խոսելը, քանի դեռ դրանք ապացուցված չեն։ Իսկ ԶԼՄ-ների հայտնած նմանատիպ տեղեկություններին իրենք հետևում և արձագանքում են.

-Ինտերնետային կայքերում տեղադրված հաղորդումնեից գրեթե բոլորը ստուգվել են և դրանք ապատեղեկատվություն են եղել։ Չեն ապացուցվել, օրինակ, ոչ մի ընտրակաշառքի բաժանման և լցոնումների դեպքերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը