Լրահոս

31.05.2009 19:56


Արմեն Հարությունյան. «Հոգնել ենք դատապարտելուց»

Արմեն Հարությունյան. «Հոգնել ենք դատապարտելուց»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն առայժմ հրաժարվում է ընտրախախտումների մասին մեկնաբանություններ անելուց։ Նախ՝ չի ցանկանում կրքերը բորբոքել, հետո էլ՝ ստացված բողոքները ամփոփելուց հետո, առաջիկա 2 օրերին հանդես կգա հայտարարությամ կամ մամուլի ասուլիսով։

-Մեր տպավորությամբ՝ ամեն մի քաղաքական ուժը մյուսի վրա բանավոր  զանգեր է կազմակերպում։ Երբ ասում ենք՝ կոնկրետ եկեք, ասեք, չեն գալիս։ Իսկ եթե մեզ չեն ասում, որ բողոքը վերցնենք, տեր կանգնեք, ապա պետք է գնան ոստիկանություն կամ դատախազություն։ Երբ այս մասին ենք նրանց ասում, միանգամից կախում են լսափողը,- «7օր»-ին ասել է Ա. Հարությունյանը։

ՄԻՊ գրասենյակը փորձում է պարզել նաև բռնությունների (այդ թվում նաև լրագրողների նկատմամբ իրականացված) մանրամասները։ Ա. Հարությունյանն ասել է, որ նման դեպքերը դատապարտում են, բայց արդեն հոգնել են դատապարտելուց, քանի որ իրենց լսող չի լինում։

 

Այս խորագրի վերջին նյութերը