Լրահոս

31.05.2009 19:37


ՕԵԿ–ից հերքում են «Ժառանգության» հայտարարությունը

Ինչպես տեղեկացրել էինք, «Ժառանգություն» խմբակացության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, թե թիվ 9/28 ՏԸՀ-ի ՕԵԿ-ական փոխնախագահ Նարե Ղազարյանը «Ժառանգության» ներկայացուցիչ Դանիել Իոհաննիսյանին առաջարկել էր վաճառել խախտման արձանագրությունը։ «7 օր»-ի հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքել է այդ փաստը։

-ՕԵԿ գրասենյակի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ դա բացահայտ զրպարտություն է,- ասել է նա։

«7 օր»-ը հեռախոսազրույց է ունեցել նաև Նարե Ղազարյանի հետ, ով նույնպես հերքել է այդ տեղեկությունը։

-Դա բացահայտ զրպարտություն է։ Ընդհամենը ընտրատեղամաս է մտել մի քաղաքացի, ով մեզ մոտ չպետք է քվեարկեր, այլ դիմացի ընտրատեղամասում։ Դանիել Իոհաննիսյանն էլ, որևէ մեկի որևէ բան չասելով, անիմաստ արձանագրություն արեց, իսկ մենք՝ հանձնաժողովի անդամներս, ասացինք, որ անիմաստ է իր գրածը։ Ինքն էլ տակից դուրս գալու համար նման զրպարտություն է հորինել,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը