Լրահոս

31.05.2009 18:27


Լցոնումներ լրագրողների ներկայությամբ

«Tert.am»-ի թղթակից Լիլիթ Թադևոսյանը «7 օր»-ի հետ զրույցում նշել է, որ թիվ 8/05 ընտրատեղամասում լրագրողների և դիտորդի ներկայությամբ լցոնումներ են տեղի ունեցել։

-Պահի տակ աղմուկ լսեցի ու տեսա, որ «Թրանսփերնսի Ինթերնեշնլ»-ի դիտորդին և «168 ժամ»-ի լրագրողին քաշքշում են ու թույլ չեն տալիս մոտենալ քվեատուփին։ Մենք  ուզում էինք տեսնել՝ ինչ է տեղի ունենում, այն էլ չթողեցին։ Ու երբ ես էլ փորձեցի տեսնել՝ ինչ է կատարվում, ինձ էլ քաշքշեցին։ Քվեատուփի մեջ քվեաթերթիկներ էին լցնում և թույլ չէին տալիս մոտենալ կամ նկարել,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը