Լրահոս

31.05.2009 17:41


Ծեծել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին

Ըստ «Ժառանգություն» կուսակցության հաղորդած տվյալների՝  7/18   ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամ Մխիթար Նաջարյանը ծեծի է ենթարկվել հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Նաջարյանը հարկադրված լքել է ընտրատեղամասը։

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով եղել է  8/4 և 8/5   է ՏԸՀ-ներում, տեղեկացրել է, որ երկու ընտրատեղամասերում էլ ճնշումներ են գործադրվում ՀԱԿ վստահված անձանց վրա։   

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ թիվ 133 միջնակարգ դպրոցում տեղակայված 1/32  ընտրատեղամասում «Ճաշարանի Հովո» անունով մեկը, «Հակոբ Վարդանյան» անունով ինչ-որ դիտորդական կազմակերպության կողմից, «կառավարել է» քվեարկությունը:

-ՀԱԿ վստահված անձինք հայտնաբերել են տվյալ ընտրական տեղամասում քվեարկելու իրավունք չունեցող անձանց, որոնք քվեարկում են: Մի շարք հասցեներում, օրինակ՝ Բագրևանդ 63 և այլն, հայտնաբերվել են գրանցված, սակայն այնտեղ չբնակվող երիտասարդների անուն-ազգանուններ: Խախտումները հայտնաբերել է ՀԱԿ վստահված անձ Սոնա Մուրադյանը, ում «Ճաշարանի Հովոն» սպառնացել է,-ասել է նա։

Ստեփան Սաֆարյանը նշել է նաև, որ  12/15  ընտրատեղամաս ժամանած մի քանի ընտրողներ հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկված է: Փաստը հանգեցրել է ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջև լարվածության։

Այս խորագրի վերջին նյութերը