Լրահոս

31.05.2009 17:06


11/34 ընտրատեղամասում մի քանի քաղաքացի փորձել են քվեարկել անձնագրի պատճենով

«7 օր»–ն արդեն տեղեկացրել էր, որ 32 դպրոցում տեղակայաված թիվ 11/34  ընտրատեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել անձնագրի պատճենով։ Չնայած Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցչի ընդվզմանը, որ դա օրենքով արգելվում է՝ տեղամասային հանձանաժողվի անդամները տեղում որոշում են կայացրել՝ թույլ տալ տվյալ քաղաքացուն մասնակցել քվեարկությանը։ Թեժ գծով մենք ստացանք հերթական ահազանգը, որ նույն ընտրատեղամասում անձնագրի պատճենով այս անգամ փորձել են քվեարկել արդեն մի քանի հոգի։ Այս անգամ տեղամասային հանձանաժողվի անդամները արգելել են դա, սակայն արձանագրությունների մատյանում չեն արձանագրել, չնայած որ դա պահանջել է ՀՅԴ ներկայացուցիչը։

 

Այս խորագրի վերջին նյութերը