«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ ծեծի են ենթարկվել «Չորրորդ իշխանություն», «Հայք» և «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողները։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում միշտ խախտումներ են լինում, ես գնացել էի այդ տեղամաս։ Մտնելով տեղամաս, նկատեցի, որ այնտեղ լարված մթնոլորտ է. լրագրող Մարինե Խառատյանի հետ հանձնաժողովի անդամները կոնֆլիկտի մեջ էին մտել։ Մոտեցա, որպեսզի աջակցեմ նրան, ու այդ պահին նկատեցի, որ տեղամասի կենտրոնում մի խումբ սափրագլուխներ են կանգնած, իսկ թիկնազորի մեջտեղում կանգնած էր պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը)։ Տեսնելով նրան, հասկացա, որ, բնականաբար, նա այդտեղ է ՀՀԿ-ի կողմից։ Մոտեցա նրան ու ասացի, որ ինքն իրավունք չունի տեղամասում գտնվելու և պահանջեցի, որ նրանք հեռանան ընտրատեղամասից։ Նա անհարգալից բառեր ասաց իմ հասցեին։ «Ա՛յ լակոտ», «ա՛յ հիմար» ասաց ինձ Լևոն Սարգսյանը: Ես էլ ասացի՝ Դո՛ւք եք,- «7օր»-ին տված հարցազրույցում ասել է Գոհար Վեզիրյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավոր Լևոն Սարգսյանն իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, սակայն լրագրողը դրանք չլսելու է տվել։ Պատգամավորը երրորդ անգամն է նույն հայհոյանքը կրկնել, որից հետո. «Իմ նյարդերը տեղի տվեցին, ու ես ստիպված նրան բարձրաձայն անպատվեցի։ Դրանից հետո նրա թիկնապահները հարձակվեցին իմ վրա, ձեռքերիցս բռնեցին ու սկսեցին հարվածել գլխիս, երկու անգամ ապտակեցին։ Այդ պահին ձայնագրիչս ու բջջային հեռախոսս ձեռքիցս ընկան, փորձեցի փախչել, հենվեցի պատին, որպեսզի պաշտպանվեմ։ Այդ պահին դիմացից մեկը վազելով եկավ, թռավ ու խփեց փորիս երկու անգամ։ Ոստիկաններն այդ պահին ինձ դեմ տվեցին պատին, նրանք չգիտեին՝ ինչ անել։ Հանձնաժողովի նախագահը եկավ ու ոստիկաններին ասաց, թե դրան անմիջապես բաժին տարեք։ Ինձ տարան ոստիկանների սենյակ։ Ոստիկանների սրտում էլ վախ կար, նրանք, հավանաբար, մտածում էին, որ թիկնազորն իրենց վրա էլ կհարձակվի»։
Գոհար Վեզիրյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել ոստիկանների հարցերին, քանի որ այդ պահին իր դատապաշտպան Հովիկ Արսենյանն իրեն խորհուրդ է տվել զերծ մնալ մեկնաբանություններից։
Գոհար Վեզիրյանն իրեն ծեծելու մասին