Լրահոս

31.05.2009 15:36


Էդուարդ Շարմազանով. «Ընտրություններն ընթանում են օրենքի սահմաններում»

-Ընդհանուր առմամաբ, և՛ նախընտրական շրջանը, և՛ այսօրվա քվեարկությունը ես գնահատում եմ դրական։ Ճիշտ է, կան որոշակի խնդիրներ, որի մասին լրատվամիջոցները տեղեկացնում են, բայց դրանք լուրջ խնդիրներ չեն,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով քվեարկության ընթացքի մասին՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և 11/4 տեղամասային հանձնաժողովի միջև եղած միջադեպի մասին էլ նա ասել է. «Ամեն ինչ պետք է անել օրենքի սահմաններում»։

-Նշեմ նաև, որ մեր իրավապահ մարմինները պատրաստակամություն են հայտնել  ԿԸՀ-ի հետ համատեղ հետևել ընտրությունների ընթացքին, և եթե որևէ իրավախախտման մասին տեղեկատվություն կա, ապա պետք է դիմել նրանց,-ասել է Էդուարդ Շարմազանովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը