Տիգրան Սարգսյան. «Մենք պետք է ձևավորենք նոր ավանդույթ»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է Լևոն Շանթի անվան դպրոցում՝ թիվ 10/25 ընտրատեղամասում։ Նա քվեարկողներից 319-րդն էր։
Քվեարկության ժամանակ պատասխանելով «Քաղաքական ուժերը պատրա՞ստ են ընդունել ընտրությունների ցանկացած արդյունք» հարցին վարչապետն ասել է.
-Ես հույս ունեմ, որ այդպես կլինի։ Մենք պետք է ձևավորենք նոր ավանդույթ, որ պարտվող կողմը ունենա համարձակություն՝ ընդունելու իր պարտությունը։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների մասին տեղեկություններ ունենալուն, ապա Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքն օպերատիվ տեղեկատվություն է ստացել, որ ընտրություններն ընթանում են հանգիստ, և ընտրակեղծիքներ չկան։ Նա հույս է հայտնել, որ այդ կայունությունը կապահովվի ամբողջ օրվա ընթացքում։
«Ինչքանո՞վ է հնարավոր իրավիճակի սրումը հունիսի 1-ին» հարցին ի պատասխան՝ վարչապետը հույս է հայտնել, որ այնպիսի բախումներ, ինչպիսին նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էին, չեն լինի։