Լրահոս

31.05.2009 15:24


Անգամ ընտրախախտումների դեպքում ՕԵԿ–ը կոալիցիայից դուրս չի գա

Անգամ ընտրախախտումների դեպքում ՕԵԿ–ը կոալիցիայից դուրս չի գա

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը 10/28 ընտրատեղամաս է այցելել տիկնոջ հետ։ Մտնելով տեղամաս՝ նա հետաքրքրվել է, թե մինչ այդ քանի՞ ընտրող է քվեարկել։ Պարզվել է, որ Ա. Բաղդասարյանը 101-րդն է։

ՕԵԿ նախագահը կարծում է, որ մենք լավ ընտրություն կունենանք, իսկ ընտրախախտումների դեպքում. «Կսպասենք ընտրությունների արդյունքների ամփոփմանը և համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք, ինչպես միշտ։ Այսինքն՝ լավ են եղել՝ կողջունենք լավ ընտրությունները, կլինեն որոշ խախտումներ, կասենք, որ եղել են նաև խախտումներ»։

«Իսկ կոալիցիայից դուրս կգա՞ք»,- «7օր»- հարցին Ա. Բաղդասարյանը հաստատակամ պատասխանել է՝ ոչ՛.

-Այսօր՝ այս պահին, քաղաքական հարցերի ժամանակը չէ, ոչ էլ այս ընտրությունները կապված են կոալիցիայից դուրս գալու կամ չգալու հետ։ Սա Երևան քաղաքի ընտրություններ են։

 

Այս խորագրի վերջին նյութերը