Մարզերից մարդկանց Երևան տեղափոխելը Հեղինե Բիշարյանը ողջունում է
«Օրինաց երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը քվեարկել է Արաբկիր համայնքի 4/23 ընտրական տեղամասում։
Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ Հ. Բիշարյանն ասել է, որ առավոտյան 08։00-ից հետևում է քվեարկության ընթացքին և որևէ էական խախտման մասին տեղեկություններ չի ստացել։
-Որոշ տեխնիկական խնդիրներ են եղել։ Որևէ արտառոց բան չեմ տեսել, չեմ լսել։ Գիտեք, որ բոլոր տեղամասերում ՕԵԿ-ն ունի իր վստահված անձերն ու ներկայացուցիչները։
Մարդկան մարզերից երթուղայիններով Երևան տեղափոխելու մասին հարցին էլ Հ. Բիշարյանը պատասխանել է.
-Դա ուղղակի ողջունելի է։ Կուսակցությունները ներկայացված են Հայաստանի բոլոր շրջաններում, և իրենց ցանկությունն են հայտնել Երևանի ընտրություններում աջակցելու իրենց քաղաքական թիմին։ Ցանկացած թիմի համար սա ողջունելի է: Մեր կուսակցության անդամներից էլ կան, որ այսօր եկել են աջակցելու, և ես դրա համար ուրախ եմ ու շնորհակալ։
Ի դեպ, Հ. Բիշարյանը քվեարկելու է եկել ամուսնու՝ մասնագիտությամբ շինարար Նորիկ Սարգսյանի հետ։ «7օր»-ի այն հարցին, թե ակտիվ քաղաքական կյանքով ապրող կին ունենալը դժվար չէ՞, նա պատասխանել է.
-Իհարկե, հեշտ չէ, բայց ամեն մարդու պետք է հնարավորություն տալ, որ իրեն բացահայտի։ Հիմնականում գիշերվա ժամերին ենք իրար տեսնում, ցերեկը շատ քիչ ենք հանդիպում, բայց եղած մոմենտին մենք միշտ էլ կարողանում ենք հնարավորություն գտնել, իրար հանդիպել և որոշակի հարցեր լուծել։