Լրահոս

31.05.2009 13:42


Արման Մուսինյանն ասել է, որ ընտրախախտումներին մասնակցում է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Արման Մուսինյանն ասել է, որ ընտրախախտումներին մասնակցում է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ժամը 12։30-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է տարբեր ընտրական տեղամասերում արդեն իսկ տեղ գտած մի շարք խախտումներ։

Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցում են ոչ միայն երևանցիներ.

-Գյումիրիից 19 415, 18 594, 36 245, 16 393, 12 711, 06 617, 17 593, 45 777, 18 053, 19 415, 45 032, 10 911, 45 746, 45 345, 10 918, 45 344 պետհամարահիշի գազելներով և ևս 20 մարդատար մեքենաներով Երևան են տեղափոխվում մարդիկ՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են  23 202 և 34 001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ և անձամբ Գյումրիի քաղաքապետը։ «Թրանսփերանսի ինթերնեշիոնալ» կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակում Գյումրիի քաղաքապետարանի մոտ,- հայտարարել է Արման Մուսինյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը