Լրահոս

31.05.2009 14:32


Արման Մուսինյան. «Ընտրություններն անցնում են համատարած կեղծիքների պայմաններում»

Արման Մուսինյան. «Ընտրություններն անցնում են համատարած կեղծիքների պայմաններում»

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ընտրություններն անցնում են «համատարած, տոտալ կեղծիքների պայմաններում»։

Արման Մուսինյանը հայտնաբերված ընտրակեղծիքները բաժանել է 3 տեսակի՝ մեքենաներով տեղափոխում, մարզերից քվեարկություններին մասնակցություն և հանրությանը հայտնի ընտրախախտումները՝ ընտրակաշառքի բաժանում, ծեծկռտուք և այլն։

ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ, ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև քվեարկությանը ժամկետային զինծառայողի մասնակցություն։

Ժամկետային զինծառայող Վարդան Գյուրջանյանը զինվորական համազգեստով և զինվորական գրքույկով ներկայացել է քվեարկության 2/28 տեղամաս և հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զորամասից Երևանում հաշվառում ունեցող իր բոլոր ընկերների հետ միասին ուղարկել են ընտրություններին մասնակցելու։ «Ժառանգություն» կուսակցության կողմից հանձնաժողովի անդամը  և ՀԱԿ–ի վստահված անձը պահանջել են խախտումը գրանցել գրանցամատյանում, սակայն հանձնաժողովն այն չի գրանցել,–նշել է Արման Մուսինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը