Լրահոս

18.01.2011 13:15


Հմայակ Հովհաննիսյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը վախճանվել է»

Հմայակ Հովհաննիսյան. «Ֆուտբոլային դիվանագիտությունը վախճանվել է»

Այսօր հարվիրված մամուլի ասուլիսում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ երեկ Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանի ելույթին։ Սակայն, երբ նույն ասուլիսին մասնակցող ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսյանը նշեց, որ Ս. Սարգսյանի ելույթում հստակ շեշտադրումներ հնչեցվեցին, Հմայակ Հովհաննիսյանն անմիջապես միջամտեց. «Սերժ Սարգսյանի ելույթը լի էր կոշտ դիրքորոշումներով, ինչին որոշակիորեն նպաստում էր նաև երկրի փաստը, թե որտեղ է ելույթը հնչեցվում: Բայց մյուս կողմից էլ ելույթը նաև ինքնագնահատական էր, ինչը միտված էր շեշտադրելու, որ հայ-թուրքական հարաբերությունների ձնհալը վերջացել է։ Կիպրոսն ու Հունաստանն այն երկրներն են, որտեղ նման հայտարարությունները տեղին էին: Բայց կոշտ մեղադրանքները, ուղղված Թուրքիային, շատ տեղին էին, քանի որ հստակ է, որ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը վախճանվել է»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը