«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»–ում աշխատավարձերն ուշացվում, բայց վճարվում են
«7օր»–ը ահազանգ է ստացել, որ «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»–ի աշխատողներին արդեն 3 ամիս է, ինչ աշխատավարձ չի վճարվում, իսկ աշխատանքից հեռացած կամ հեռացված մարդկանց էլ վերջնահաշվարկ չի վճարվել։
Այս տեղեկատվությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք «ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»–ի գլխավոր հաշվապահ Անդրանիկ Հարությունյանի հետ, ով «7օր»–ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ նախկին աշխատողների հետ վերահաշվարկ կատարվում է, իսկ ինչ վերաբերում է գործող աշխատակիցների աշխատավարձերին, ապա նա արձագանքել է հետևյալ կերպ.
–Ինչպե՞ս թե՝ չեն վճարվում։ Երեկ ենք վճարել։ Դե, մի քիչ ուշացնում ենք, բայց տալիս ենք։ Մոտ մեկ ամիս ուշանում է, բայց նորմալ է դա։ Այսինքն՝ օրինակ հիմա հունիս ամիսը ավարտվում է, և աշխատողներին կտրվի մայիս ամսվա համար աշխատավարձը, և այդպես շարունակ, այսինքն՝ նորմալ վճարվում է։

7or.am