Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է իր դեմ իրականացված ոտնձգությանը
ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատել է, որ արժանի հակահարված է հասցրել 11/4 տեղամասային հանձնաժողովի նախագահին։ «Ահազանգ ստացվեց, որ այդ կինը, որը հայտնի ընտրակեղծարար է, և միշտ 11/4 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ է լինում, իր սև գործն է անում։ Ես գնացի այնտեղ և արձանագրեցի մեծ կուտակումներ, իսկ դա օրենսգրքի խախտում է՝ ընտրատեղամասում 15 հոգուց ավել մարդ չպետք է լինի։ Երկրորդ՝ նա վրա տվեց, թե «դու ո՞վ ես, որ մարդ ես տանում, մարդ ես բերում...Պատգամավոր ես՝ գնա քո գործով զբաղվիր...Ձայնդ չբարձացնես և այլն»։ Ես էլ պատասխանեցի, թե որտեղ ուզեմ, այնտեղ էլ ձայնս կբարձացնեմ։ Ես միայն ասում եմ, որ օրենքը պահպանեք, և թույլ չե՛մ տալու, որ ընտրակեղծիք անեք, չե՛մ թողնելու։ Նա էլ, թե «դու ո՞վ ես, որ չթողնես», ու ճանկը գցեց դեպի դեմքս, ես էլ արժանի հակահարված հասցրի»։