«Ժառանգությունը» հաստատում է Գոհար Վեզիրյանին ծեծելու փաստը
«Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արագ արձագանքման կենտրոնի աշխատանքները համակարգող, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մինչև ժամը 12.00-ը արձանագրված խախտումները քիչ հետո ներկայացվելու են մամլո հաղորդագրությամբ։ Մեր այն հարցին, թե «Ժառանգությունը» տեղեկություն ունի՞ 9/1 տեղամասում «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողներին ծեծի ենթարկելու մասին, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է. «Մենք հաստատել ենք, որ ծեծի է ենթարկվել Գոհար Վեզիրյանը։ Դեռևս չենք պարզել՝ նրան ծեծել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը, թե՞ ոչ»։