Արդարադատության նախարարի երեկվա մամուլի ասուլիսի մասին կարծիքը միակն է' ՀՀԿ-ն չունի որևէ քաղաքականություն հասարակական կյանքի և ոչ մի ոլորտում, իսկ կադրային փոփոխությունների նպատակները կամ սուբյեկտիվ են կամ «բարեփոխումների» տպավորություն ստեղծելն է: Մասնավորապես, արդարադատության նախարարը, բացի «դասագրքային ճշմարտություններից», տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ-ն իր իշխանության 4-րդ տարում միայն պետք է մշակի «այսպես կոչված երկարաժամկետ ռազմավարական ծրագիր»: Չասեց միայն, թե ինչպես պետք է բարենորոգի ՀՀԿ բացթողումները մի մարդ, այսինքն ինքը, որը նախարարի պաշտոնի է նշանակվել սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով, այն է' կուսակցական ինչ որ «քվոտայով»: Իսկ վերջինիս մասին մեր հիշեցմանը, իր նախագահի նման «հեղափոխական եղանակ» չսիրող նախարարը պատասխանել է այնպես, ինչպես ասուլիսի ժամանակ ստացած հարցերին: Այսինքն, չի պատասխանել, թե ինչու է պաշտոնի նշանակվել ոչ թե Վարչապետի առաջարկությամբ, այլ, ՀՀԿ խորհրդի' պարոն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Արդարադատության նախարարի մամուլի ասուլիսի մասին

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե