Լրահոս

31.05.2009 10:04


Հանձնաժողովի նախագահ. «Քվեարկությունն անցնում է բնականոն հունով»

Հանձնաժողովի նախագահ. «Քվեարկությունն անցնում է բնականոն հունով»

Ավան համայնքում տեղակայված 1/17 ընտրական տեղամասի նախագահ Մարտին Ղալումյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ առայժմ որևէ բողոք չեն ստացել, ընտրություններն անցնում են բնականոն հունով, ընտրողների հոսքն ակտիվ է։

-Այս պահին՝ 08։20-ի դրությամբ, 35 ընտրող ենք ունեցել։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր է, որ ընտրողների հոսքն ավելի ակտիվանա,- ասել է Մ. Ղալումյանը։

«Ժառանգություն» կուսակցության վստահված անձն ու հանձնաժողովի անդամը նույնպես վստահեցրել են, որ առայժմ որևէ խախտում չի եղել և բողոք չունեն։

Մեր այցելության պահին Հայ ազգայի կոնգրեսի ներկայացուցիչն ընտրատեղամաս դեռևս չէր եկել։

 

Այս խորագրի վերջին նյութերը