-Ես շատ մեծ ցավ ապրեցի, երբ եթերից տեսա, որ գրողները կռիվ են անում: Բայց ինձ համար էդ տեսակ կռիվներն ուղղակի ծիծաղելի են։ Ինչի՞ համար են իրար ծեծում ու վիրավորում։ Արդյոք գրականությա՞ն համար։ Դա արվում է միանգամայն ուրիշ բաների համար,- խոսելով Հայաստանի Գրողների միության մասին՝ ասել է արձակագիր, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը։
Գրող Վահե Արսենն էլ ասել է, որ եթե ինչ-որ փոփոխություն է արվում, դա ավելի լավին ձգտելու համար է արվում։
-Հայաստանում մի միտում եմ տեսնում, որ ցանկացած ընտրության ժամանակ հարցը դրվում է այսպես՝ հի՞նը, թե՞ ներկան։ Ոչ ոք չի մտածում նորի մասին։ Դա սխալ է, ախր։ Իսկ թե համագումարից հետո ո՞վ կլինի Գրողների միության նախագահը՝ ինձ համար նշանակություն չունի, և ոչ մի փոփոխություն էլ չի լինի,-ասել է նա։
Հովհաննես Թեքգյոզյանը նույնպես կարծում է, որ Գրողների միության համագումարից հետո ոչինչ չի փոխվի։
-Գրողների միությունը մխրճված է Սովետական Միության կաղապարների մեջ, և պետք է երիտասարդ գրողները քծնեն ավելի ավագներին, որպեսզի ինչ-որ բանի հասնեն,-ասել է նա։
Ի՞նչ կփոխվի Գրողների միության համագումարից հետո