«Երևանի նորընտիր քաղաքապետարանը՝ որպես հայ-թուրքական կարգավորման գործոն» թեմայով հարցում է անցկացրել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը
-Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող սոցիոլոգիական հարցման շրջանակում պարզվել է նաև այն, թե ինչպես է ընտրողների ակտիվ զանգվածը դիրքորոշված Երևանի ու Անկարայի «քույր-եղբայր» քաղաքներ դառնալու հեռանկարին,-լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու ընդգծել,- հիշեցնեմ, որ Երևանն ունի մոտ 20 «քույր-եղբայր» քաղաքներ և անդամակցում է «Քույր-եղբայր քաղաքների միջազգային ասոցացիային»։
Ըստ սոցիոլոգի՝ հարցումն անցկացվել է 2009թ. մայիսի 22-24-ին՝ Երևանի բոլոր համայնքների բնակիչների շրջանում, որոնցից, ըստ սեռի, տարիքի, կրթության և սոցիալ-քաղաքական հետաքրքրության մակարդակի, պատահականորեն ընտրվել է 1650 հոգի։
Երևանն ու Անկարան քույր քաղաքնե՞ր

Հարցման վերաբերյալ կարծիքները եղել են այսպիսին.
Շատ ճիշտ, մի քիչ ուշացած առաջարկ է-6,4%
Ներկա ժամանակաշրջանում նորմալ է-14,7%
Ապագայում՝ միգուցե-21,5%
Երբեք-44,2%
Այլ-3,2%