Կազիմիրովը հերքում է Լևոն Տեր–Պետրոսյանի արած հայտարարությունը
«Ես կտրականապես դեմ եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմ առաջարկները նախընտրական պայքարում օգտագործելուն։ Եվ, անշուշտ, դեմ եմ այդ հայտարարությունների ակնհայտ աղավաղմանը, ինչն արվեց Երևանում կայացած վերջին հանրահավաքում»,- հայտարարել է հայտնի ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա հստակեցրել է. «Այն ինչը որ ես առաջարկել եմ, շատ քիչ ընդհանրություններ ունի Դեյտոնի հետ։ Այնտեղ կողմերին ոչ միայն խաղաղությունն էր պարտադրված, այլև հակամարտության դրսից լուծումը։ Իսկ ես առաջարկում եմ ամրապնդել զինադադարը՝ ընդհուպ մինչև խաղաղություն՝ ելնելով այն սկզբունքից, որ հակամարտող կողմերը իրենք պետք է գտնեն փոխզիջման գնալու ուղիները։ Բացի այդ Դեյտոնը իրականացավ պատերազմի պայմաններում, իսկ Ղարաբաղում 15 տարի պահպանվում է զինադադարը»։ REGNUM-ը հաղորդում է, որ Վլադիմիր Կազիմիրովն անմիջապես արձագանքել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսի 29-ի հանրահավաքում արած հետևյալ հայտարարությանը. «Այս առումով ուշագրավ պետք է համարել Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն գալու փոխհամաձայնության, հասունացել է նրանց խաղաղություն պարտադրելու անհրաժեշտությունը։ Այսինքն, խոսքը վերաբերում է Դեյտոնյան տիպի մի կարգավորման, որը կիրառվեց Բոսնիական հակամարտության պարագայում։ Կազիմիրովը պատահական մարդ չէ Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ասպարեզում. թեև հանգստյան կոչված, նա շարունակում է մնալ Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր փորձագետն այդ երկրում»։ Վլադիմիր Կազիմիրովն ափսոսանք է հայտնել, որ իր խոսքերը ոչ միայն ճիշտ չեն ներկայացվել, այլև օգտագործվել են նախընտրական քարոզչության համատեքստում։