Ոստիկանության շենքի դիմաց բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին
Մայիսի 30-ին Ոստիկանության շենքի դիմաց տեղի է ունեցել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրու բացումը։
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ուրիշներ։ Արարողությանը ներկա էր նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փախանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
-Մենք հանիրավի մեր մեծերին ժամանակին չենք գնահատել և արժևորել։ Որքան շուտ մեր սերունդն իմանա Արամի մեծությունը, այնքան շուտ կսկսի դաստիարակվել այդ ոգով։ Արամի նմաններն իսկապես շատ բացառիկ են։ Նրա դե՛րը, ապրած կյա՛նքը, կենսագրությո՛ւնը։ Ամեն ինչով իսկապես առասպելական անձնավորություն էր։ Կարծում եմ, մենք դեռ պետք է այդ մեծությունը լիարժեք ընկալենք ու գնահատենք և սերունդներին փոխանցենք նրա պատգամները։ Այս առումով խորհուրդը շատ մեծ է։ Հանրապետությունը հիմնադրող անձնավորություն էր, իր ամբողջ էությամբ ժողովրդին նվիրված։ Իր բարձր դիրքը չէր հեռացրել նրան ժողովրդից,- Արամ Մանուկյանի մասին խոսելով՝ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։