Տնտեսական

22.06.2012 16:48


Հրանտ Բագրատյան. «Եթե հիմա ոչ մի բան չանենք, 2013-ին մեզ դեֆոլտ է սպասում»

Հրանտ Բագրատյան. «Եթե հիմա ոչ մի բան չանենք, 2013-ին  մեզ  դեֆոլտ է սպասում»

–2013թ. երկրին սպասում է դեֆոլտ, եթե մենք հիմա ոչ մի բան չանենք,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Բանախոսը նշել է, որ երկրի պարտքը այժմ կազմում է ոչ թե 4 մլրդ դոլար, այլ 6,5 ու ընդգծել, որ իշխող վարչակարգի ներկայացուցիչներն այդ փաստի վերաբերյալ իր հետ համաձայնել են.

–Մինչև հիմա ասում էին, թե վտանագավոր չէ այդ պարտքը ՀՆԱ–ի հետ համադրած, չէ՞։ Ես ձեզ հավատացնում եմ՝ սրանից հետո այդպես էլ ոչ ոք չի ասի։ Բոլորը հասկացան, որ շատ վտանգավոր է այս ամենը։

Ըստ Բագրատյանի՝ այդ պարտքի կուտակման հիմնական մեղավորը Հայաստանի բանկերն են.

–Մեր մասնավոր սեկտորի պարտքը ավելի մեծ է, քան պետությանը։ Այդ պարտքի առյուծի բաժինը բանկերինն է։ Հետո էլ ասում են՝ մեր կայուն բանկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը