Իվանիշվիլին քաղաքացիության հարցով բողոք է ներկայացրել ՄԱԿ
«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով՝ կապված իր քաղաքացիության վերականգման գործընթացի շուրջը ստեղծվող արհեստական խոչընդոտների հետ: Այս մասին նշված է գործարարի ֆեյսբուքյան էջում:
Բողոքում նշվում է, որ Իվանիշվիլիին ապօրինի կերպով Վրաստանի քաղաքացիությունից զրկել են և քաղաքացիություն շնորհելու հարցում անհիմն կերպով մերժում են։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն Իվանիշվիլիի քաղաքացիության հարցով իր որոշումը ներկայացնելու է հունիսի 29-ին: Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004թ. հուլիսի 22-ին, իսկ 2010թ. դարձել է Ֆրանսիայի քաղաքացի, ինչի պատճառով, սակայն, նրան զրկել են Վրաստանի քաղաքացիությունից:
2011թ. դեկտեմբերի 29-ին Իվանիշվիլին դիմել է Ֆրանսիայի դեսպանատուն՝ այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Դրանից 3 օր առաջ էլ՝ դեկտեմբերի 26-ին, Իվանիշվիլին հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից: