Լրահոս

30.05.2009 11:41


Մեթյու Բրայզա. «Պրահայում Իլհամ Ալիևը կառուցողական էր, նման մոտեցում մենք ակնկալում ենք նաև Սերժ Սարգսյանից»

Մեթյու Բրայզա. «Պրահայում Իլհամ Ալիևը կառուցողական էր, նման մոտեցում մենք ակնկալում ենք նաև Սերժ Սարգսյանից»

Բաքվում ԵԱՀԿ Միսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպոմը կկայանա հունիսի 4-ին։ «Կարծում եմ, որ սա հետաքրքիր հանդիպում է լինելու։ Համանախագահները Սանկտ-Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպումից զգալի առաջընթաց են ակնկալում։ Պրահայում Իլհամ Ալիևը կառուցողական էր, նման մոտեցում մենք սպասում ենք նաև Սերժ Սարգսյանից»,-հայտարարել է Մեթյու Բրայզան։ Իր հերթին Բեռնար ֆասյեն ասել է հետևյալը. «Եթե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերին համաձայնության բերելը լիներ Մինսկի խմբի ուժերի շրջանակում, ապա այդ համաձայնագիրը ստորագրված կլիներ։ Դա մեզանից կախված չէ։ Դա կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական համարձակությունից»։

Ըստ Trend news-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը