Լրահոս

19.06.2012 11:56


Կիրո Մանոյանը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին

Կիրո Մանոյանը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում մեջբերել է 2012թ. հունիսի 7–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը և հարց ուղղել նրան։

Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: [...] Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան»: 

Կիրո Մանոյանը հղում է կատարել հունիսի 17–ին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքին, երբ անվտանգության աշխատակիցները բանակի երկու սպայի էին ծեծել, և հարց է ուղղել Սերժ Սարգսյանին.

«Պարոն Նախագահ, սպասում եք, որ սպան մեռնի՞, որպեսզի պատժեք «հակառակորդին»»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը