Լրահոս

29.05.2009 19:25


«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի ուղերձը ՀՀ քաղաքական կուսակցություններին

Ազատ, արդար և թափանցիկ կազմակերպված ընտրությունների անհրաժեշտությունը բխում է ոչ միայն երևանցիների, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ողջ հայության շահերից:

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան ծրագրի  ներկայումս  իրականացվող աշխատանքները (ճանապարհաշինություն, ոռոգման համակարգերի բարեկարգում և գյուղատնտեսության զարգացում) կենսական նշանակություն ունեն գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների համար։

Ներքաղաքական ներկա զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ցուցանշային աղյուսակում մեր երկրի կայունությունն այնքան էլ բարձր գնահատականի չի արժանացած, ինչը, ցավոք, կարող է վտանգել ծրագրի շարունակականությանը:

Առաջիկայում Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են։ Դրանք  անշուշտ շատ կարևոր դեր կունենան Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի խորհրդի՝  հունիսի սկզբին կայանալիք նիստում Հայաստանի հարցը քննարկելիս։ Այդ մասին նշված է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում (2009թ., մայիս):

Հայաստանի միջազգային վարկանիշով մտահոգ' «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի քաղաքացիական հասարակությունից բաղկացած շահառուների խորհրդի 15 անդամներն ավելի քան 650 հազար շահառուների անունից հորդորում են քաղաքական ուժերին իրենց ծրագրերը կենսագործելիս հաշվի առնել հանրության տարբեր խավերի շահերը և նպաստել նրանց ազատ ընտրության իրավունքին' ի շահ մեր երկրի բարօրության և կայուն զարգացման:   

ՇԽ անդամներ

Ասատրյան Լիլիթ, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ

Ենգիբարյան Վիկտոր, «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ

Զադոյան Կարեն, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ

Խաչատրյան Լիա, «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ

Համբարձումյան Սասուն, «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» ՀԿ

Հովհաննիսյան Միհրան, «Եղվարդ» ՋՕԸ

Ղազարյան Տոնական, «Շենիկ» ՋՕԸ

Մաիլյան Նարինե, «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ

Մովսիսյան Կարինե, «Գորիսի Երիտասարդական Միություն» ՀԿ

Միքայելյան Շիրակ, «Աշխատանք և հայրենիք» ՀԿ

Նազարյան Հազարապետ, «Եղեգնաձոր» ՋՕԸ

Շահինյան Պողոս, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ

Ոսկանյան Արման, «Տավուշի զարգացման» ՀԿ

Վերանյան Անդրանիկ, «Նոյեմբերյանի համայնքների միություն» ԻԱՄ

Տեր-Հովակիմյան Ալեքսանդր, «Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը