Լրահոս

18.06.2012 16:36


Մանուկ Վարդանյանն ՕԵԿ–ին անդամագրվելու ցանկություն չունի

Մանուկ Վարդանյանն ՕԵԿ–ին անդամագրվելու ցանկություն չունի

«Yerkir.am»–ը փոխանցում է, որ նախարարի աթոռից հրաժարվելը տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Մանուկ Վարդանյանն այնքան էլ ծանր չի տարել և հիմա հանգստանում է: Ավելին` այն պահին, երբ այդ կայքից զանգահարել են, նա  հեռուստացույց է դիտելիս եղել և հայտնել է, որ առաջիկա անելիքների մասին դեռ չի մտածել:

Հարցին, թե ՕԵԿ-ին անդամակցելու մասին որոշո՞ւմ էլ դեռ չի կայացրել, Վարդանյանը պատասխանել է. 

«Չկա, կարծում եմ` չի էլ լինի»: 

Թե ինչո՞ւ կրկին ՕԵԿ-ական դառնալու ցանկություն չունի, Վարդանյանը չի պատասխանել և նշել է. 

«Նախ չգիտեմ, թե նոր անդամագրման կարգն ինչպիսին է, հետո էլ` հարցեր կան»:

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին նախկին նախարարը լավ կադր և փորձված անձնավորություն է համարում և կարծում է, որ լավ նախարար կլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը