Լրահոս

18.06.2012 15:20


Ռուսաստանցի երաժիշտներն ընդդեմ Պուտինի սկավառակ են թողարկել

Ռուսաստանցի երաժիշտներն ընդդեմ Պուտինի սկավառակ են թողարկել

Երաժշտական տարբեր ոճեր ներկայացնող՝ ռոք, պանկ, փոփ, ֆոլկ, ռեգգի, ջազ ռուսաստանցի երաժիշտներ թողարկել են «Սպիտակ ալբոմ» խորագրով ձայնասկավառակը, որում Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պայքարի ակտիվիստներին աջակցող 230 երգ է ընդգրկված:

 «Ես ուղղակի հիացած եմ ու գլուխ եմ խոնարհում այն երաժիշտների առաջ, ովքեր իրենց ստեղծագործություններն ուղարկեցին ձայնասկավառակի համար: Այսքան շատ արվեստագետների մասնակցությամբ այս «Սպիտակ ալբոմը» կարող է «միլիոնների մարշի» երաշժտական տարբերակը լինել»,–ասել է ձայնասկավառակի ստեղծման նախաձեռնողներից Վասիլիյ Շումովը։

Ձայնասկավառակի ստեղծագործոթյուններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը