Ռուսաստանը 5 երկրների բանակներից Կենտրոնական Ասիայում ռազմական խմբավորում կստեղծի
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ համատեղ, աշխատում են Կենտրոնական Ասիայում ռազմական խմբավորման ստեղծման ուղղությամբ, որը պետք է լրացնի ՀԱՊԿ-ի շրջանակներում գոյություն ունեցող ռուս-բելոռուսականին և ռուս-հայկականին։
Այս կառույցների աղբյուրները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, «Կոմերսանտին» հաստատել են, որ աշխատանքները քննարկման փուլից արդեն անցել են գործնականի։
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարի խոսքերով՝ դաշնակիցները ծրագրում են, որ կենտրոնասիական այս խմբավորման մեջ կմտնեն ոչ թե առանձին գումարտակներ, ինչպես Արագ արձագանքման համատեղ ուժերում է, այլ 5 երկրների բանակների ամբողջական միավորումներ։
«Դրանք կլինեն տանկային և հրաձգային զորամասեր, Կասպիական ռազմածովային նավատորմեր։ Այս առումով կազմված են համապատասխան ծրագրային փաստաթղթեր»,- ընդգծել է մամուլի խոսնակը։
Նոր խմբավորմանը ծրագրում են միանալ Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։