Լրահոս

18.06.2012 13:18


Օձերը շարունակում են անհանգստացրել

Օձերը շարունակում են անհանգստացրել

Հունիսի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Լոռու մարզում օձի խայթոցի պատճառով Սպիտակի  հիվանդանոց է տեղափոխվել 1969թ. ծնված Գերասիմ Գևորգյանը:

Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

****

Հունիսի 15-17-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:

Մասնավորապես, օձեր են նկատվել Լոռու մարզի Վանաձորի Նարեկացու 2-րդ փակուղու 1 տան պատշգամբում, Կոտայքի մարզում` Աբովյանի Սևանի փողոցի թիվ 4/1 շենքում, Պռոշյան գյուղի Գայի 11/1 տանը, Երևանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցի 8-րդ տան բակում, Բագ­րատունյանց 55, Արտաշիսյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 10ա տանը, Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող ավտոտնակների մոտ:

Ահազանգերի վայրեր են մեկնել հրշեջ-փրկարարներ, օպերատիվ խմբեր և հատուկ մասնագետներ:

Տարածքների ուսումնասիրությունը օձեր չի հայտնաբերել:

***

Հունիսի 15-ին՝ ժամը 20։32-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 20/3 տանը օձ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 ***

Հունիսի 16-ին՝ ժամը 09։02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում` դատարանի շենքին հարակից տան խորդանոցում, օձ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել  օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որն օձին հայտնաբերել ու տեղափոխել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը