Միջազգային կառույցները Հայաստանին հավելյալ վարկ կտրամադրեն
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրեն ընդհանուր հաշվով 300 մլրդ դրամի (մոտ 811 հազ. դոլարի) վարկ։ Խորհրդարանական հանդիպումների ժամանակ այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը։
Սարգսյանի խոսքերով՝ Ռուսաստանի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական բանկի հետ ՀՀ կառավարության բանակցությունների շնորհիվ Հայաստանը 300 մլրդ դրամի վարկ է ստանալու հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում։ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ շուրջ 500 մլն. դոլարի սահմաններում վարկային միջոցները, որը շաբաթվա վերջին Ռուսաստանը պատրաստվում է տալ Հայաստանին, կծառայեն շինարարական և մանր ու միջին գործարարության ֆինանսավորմանը։ Որոշ մասը կտրամադրվի ճգնաժամի հետևանքով կառավարությունում առաջացած ժամանակավոր ֆինանսական խնդիրների լուծմանը, իսկ մնացորդը կավելացվի կառավարության հատուկ հաշվի վրա, որով կծածկվի 2010թ. բյուջեի ծախսերը։
Միջազգային կառույցները Հայաստանին հավելյալ վարկ կտրամադրեն
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրեն ընդհանուր հաշվով 300 մլրդ դրամի (մոտ 811 հազ. դոլարի) վարկ։ Խորհրդարանական հանդիպումների ժամանակ այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։