Լրահոս

18.06.2012 11:54


Երևանում կնշեն ղարաբաղյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցը

Երևանում կնշեն ղարաբաղյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցը

Հայաստանի պաշտպանության նախարարության, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի, «Ապավեն» ՍՊԸ–ի և «Պարադիզ»  ընկերության համատեղ ուժերով հունիսի 21-ին կազմակերպվելու են  ռազմական գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Միջոցառումների շրջանակում այդ օրը՝ ժամը 12-ին, ծաղկեպսակ կդրվի Երևանի Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանին։ Ժամը 14-ին կայցելեն Լեոնիդ Ազգալդյանի գերեզմանին, իսկ երեկոյան ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա հերոսի մեծարման երեկոն, որի ընթացքում կլինեն ելույթներ։ Նախատեսված է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը։ Նաև կցուցադրվի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նկարահանված փաստագրական ֆիլմը։

Այս խորագրի վերջին նյութերը