Լրահոս

18.06.2012 11:08


Երևանի փոխոստիկանապետի համար մարիամախոտերը, անահիտբախշյանները, եղիաները և այլք մաքրամաքուր հասարակությունն են

Երևանի փոխոստիկանապետի համար մարիամախոտերը, անահիտբախշյանները, եղիաները և այլք մաքրամաքուր հասարակությունն են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, ով վերջերս է համալրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի շարքը, իր էջում գրել է.

«Ես հաճախակի եմ օգտվում մետրոպոլիտենից, սիրում եմ այդ փոխադրամիջոցը, այն ամռանը զով է, ձմռանը տաք: Բայց այսօր ՝ կիրակի առավոտյան, ինձ բռնացրի այն մտքի վրա, թե որն է հիմնական պատճառը, որ այն ինձ դուր է գալիս: Այսօր միայն նկատեցի, որ մետրո մտնող հասարակությունը կարծես զտված, մաքրված մի այլ հասարակություն լինի, այն ինձ մարդկանց պահվածքով, տեսքով, շարժուձեւով մի փոքր եւրոպական երկրները հիշեցրեց: Մետրոյում չկան այն հաստավիզ, ճարպակալած դեմքով, «հաստացեփ» ջիպավորները, բրենդավորված անճաշակ տիկնիկները, կարմրաշրթունք՝ արեւածաղիկ չրթող կանայք ու աղջիկները, երթուղայինների տափակաբանող ուղեւորները եւ արաբա - թուրքական կլկլոցները, այն լպիրշ, վավաշոտ հայացքով եւ դատարկամիտ տղաները, քաղաքի փողոցներին բնորոշ աղբը, կեղտը, փոշին ու հարայ - հրոցը: Չէ, մետրոն ամեն դեպքում ուրիշ է, իր ուղեւորներով, իր կոկիկությամբ, իր մթնոլորտով, իր հասարակությամբ: Այն ինձ հիշեցնում է անդրեասղուկասյաններին, մարիամախոտերին, անահիտբախշյաններին, եղիաներին, մերիներին, գոռերին, բոլորի - բոլորին, այն մաքրամաքուր հասարակությանը, որոնց շուրջը ձեւավորվում է մեր ապագան: Այստեղ կարծես այլ աշխարհ է, մարդիկ թեկուզ աղքատիկ, բայց ճաշակով են՝ անպաճույճ, պարզ, համեստ, կարգապահ:Ես շատ եմ սիրում մետրոն եւ նրա ուղեւորներին, երանի ամբողջ Երեւանը մետրոյի նման լիներ իր զտված տեսակով... Հ.Գ. Հարգելիներս ես բառեր եմ օգտագործում, որոնց «հեղինակային իրավունքը» իմն է ՝ ֆաստֆուդային մտքեր, աֆորիզմներ, բրենդավորված տիկնիկներ, կարմրաշուրթ չրթողներ, հաստացեփ ջիպավորներ: Եթե Ձեզ դուր չի գալիս, հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը