Անընդունելի գործընթաց է սկսվել Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջը
Իշխանության համար մերթընդմերթ սրացող քաշքշուկները դառնում են մեծ պատուհաս երկրի համար: Ամեն մի սրացում պատճառ է դառնում հասարակության նոր մասնատումների, իրար են խառնում զոհին ու գիշատչին, չորն ու թացը, նորից գերիշխում է արժանապատվության ոտնահարումը, երկիրն ապրում է հերթական բարոյահոգեբանական փլզումը, ու փլատակների տակ կորչում են երկրի ամրությունն ու դիմադրողականությունը ապահովող արժեքները: Երկիրը խրվել է ներքին չլուծված խնդիրներում, լինի դա տնտեսություն, քաղաքաշինություն, մշակույթ, թե գիտություն ու կրթություն: Ահագնացել են արտաքին մարտահրավերները, որոնց դիմակայելու համար երկրին միաբանված ներուժ է պետք:
Բայց ինչ անողորմ ու գիշատիչ են վերաբերել այս քսան տարիներին երկրի ներուժին, ինչպես են այն քամահրել, նսեմացրել ու ոտնատակ արել, լավագույն դեպքում` արտաքսել, ու միայն մի նպատակով` հանուն իշխանության, այն էլ փողի ու ունեցվածքի:
Մի՞թե այն, ինչ հիմա կատարվում է Սուրեն Զոլյանի հետ, չի վկայում այն մասին, որ երկրում իսպառ արհամարհված են մտավորականն ու նրա հնարավորությունները, բացակայում է արժանապատիվ երկիր կառուցելու ցանկությունն, ու ամեն ինչ ծառայեցված է քստմնելի իշխանատենչությանը: Ասածիս մասին է վկայում նաև այն, թե մինչև 2008 թվականը ինչ փորձությունների շարան անցավ արցախյան շարժման գործիչ Վազգեն Մանուկյանը: Փոխանակ նա հնարավորություն ստանար մեծագույնս ներգրավվելու պետության շինարարության ու արցախյան կարգավորման գործընթացներ, իշխանական քաշքշուկների հորձանուտը նրա հնարավորությունները փոշիացնում ու շեղում էր երկրի հրատապ խնդիրների լուծումների փնտրտուքից:
Մեր գործունեության ռազմավարության մշակման համար մեկ անգամ չէ, որ դիմել ենք Վարդան Օսկանյանին ու ստացել նրա մասնագիտական, հավասարակշռված ու պետականամետ խորհուրդները: «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցառումները մեզ բազմաթիվ անգամ հնարավորություն են ընձեռել միջազգային կազմակերպությունների առաջ հնչեցնելու Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների քաղաքական իրավունքների վերականգման պահանջն ու անհրաժեշտությունը: Ու հիմա մեզ համար մի անընդունելի գործընթաց է սկսվել Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջը: Թվում է, թե այսպիսի մի սուր ժամանակաշրջանում, երբ մեծանում ու վտանգավոր է դառնում հարևան երկրների թշնամական պահվածքը, երբ անհանգստացնող են Արցախի շուրջ ընթացող գործընթացները, անտեսված ու չլուծված են հայ փախստականների քաղաքական իրավունքները, պետք էր առավելագույն կիրառել արտաքին քաղաքական ոլորտի մասնագետի հնարավորություններն ու փորձառությունը հանուն մեր պետության զարգացման ու խաղաղ գոյակցման: Ստեղծված իրավիճակը ավելի քան մտահոգիչ է:
Իսկ փոխարենը մեզ պետք է իրար գլխի հավաքվել ու երկիրը խարխափից հանել:
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ
Անընդունելի գործընթաց է սկսվել Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջը
Իշխանության համար մերթընդմերթ սրացող քաշքշուկները դառնում են մեծ պատուհաս երկրի համար: Ամեն մի սրացում պատճառ է դառնում հասարակության նոր մասնատումների, իրար են խառնում զոհին ու գիշատչին, չորն ու թացը, նորից գերիշխում է արժանապատվության ոտնահարումը, երկիրն ապրում է հերթական բարոյահոգեբանական փլզումը, ու փլատակների տակ կորչում են երկրի ամրությունն ու դիմադրողականությունը ապահովող արժեքները:
Երկիրը խրվել է ներքին չլուծված խնդիրներում, լինի դա տնտեսություն, քաղաքաշինություն, մշակույթ, թե գիտություն ու կրթություն: Ահագնացել են արտաքին մարտահրավերները, որոնց դիմակայելու համար երկրին միաբանված ներուժ է պետք: