Լրահոս

18.06.2012 08:27


Գերմանիան և Պորտուգալիան ¼ եզրափակչում են

«Եվրո 2012»-ի B խմբում ավարտվեցին 3-րդ մրցափուլի խաղերը։

Հոլանդիա-Պորտուգալիա խաղում Ռաֆայել վան դեր Վարտի խփած գնդակը հույս արթնացրեց, թե առաջնությունում ցուցադրած նարնջագույների խամրած խաղը, ի վերջո, ինչ–որ երանգներ կստանա։ Սակայն  Քրիշտիանու Ռոնալդուի դուբլը Պորտուգալիային դուրս բերեց 1/4-րդ եզրափակիչ: 

Մյուս խաղում հանդիպեցին Գերմանիայի և Դանիայի հավաքականները։ Գերմանիան նույն հաշվով՝ 2-1, հաղթեց մրցակցին:

Այսպիսով՝ B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ Գերմանիա՝ 9 միավոր, Պորտուգալիա՝ 6, Դանիա՝ 3, Հոլանդիա՝ 0: 

Քառորդ եզրափակչում Գերմանիան կհանդիպի Հունաստանի, Պորտուգալիան՝ Չեխիայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը