Լրահոս

16.06.2012 19:28


Արցախում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործում քաղաքական աստառ են տեսնում

Արցախում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործում քաղաքական աստառ են տեսնում

Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը, որը հիմնադրել և ղեկավարում է Արցախի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, աջակցության նամակ է հղել Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին.

«Մտահոգությամբ հետևում ենք Սիվիլիթաս հիմնադրամի և անձամբ Ձեր նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողություններին և վարկաբեկման փորձերին: Անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում իրավապահ մարմինների նման աչառու գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների և ընդհանրապես հայկական պետականության համար:

Մենք համոզված ենք Ձեր ազնվության և օրինապաշտության մեջ: Դեպքերի ժամանակագրությունն ակնհայտորեն երևակում է գործի քաղաքական աստառը:  

Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցություն է  հայտնում Ձեզ և Սիվիլիթաս հիմնադրամին:

Զորակցելով Ձեզ այս հարցում` մենք նպատակ ունենք նպաստել ՀՀ-ում և Արցախում իրավական պետության կառուցմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը