Լրահոս

16.06.2012 18:12


Սպորտի նորանշանակ նախարարի հայտարարությունը

Սպորտի նորանշանակ նախարարի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, Սպորտի նախարար է նշանակվել ժամանակավորապես անկուսակցական դարձած Հրաչյա Ռոստոմյանը։ Նրա տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:

Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և աջակցությամբ:

Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված և կատարվող աշխատանքներին:

Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ:

Մյուս կողմից ուզում եմ ընդգծել , որ ցանակացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը