Լրահոս

16.06.2012 14:22


ՀԿ նախագահ. «Երթևեկության նոր կանոնների հաստատումը ոչ այլ ինչ է, քան բիզնես»

ՀԿ նախագահ. «Երթևեկության նոր կանոնների հաստատումը ոչ այլ ինչ է, քան բիզնես»

«Հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթևեկության նոր կանոնների հաստատումը ոչ թե անվտանգությունը բարձրաձնելու և կարգ ու կանոն հաստատելու համար է, ինչպես հավատացնում են, այլ շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելն է»,–այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել

Աքիլլես» ավտովարորդների իրավուքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի տուգանքներից հվաքագրված գումարները ոչ թե պետբյուջե են մուտքագրվում, այլ ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: «Ըստ իս, նոր որոշումը ոչ այլ ինչ է, քան բիզնես»,- շեշտել է Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նոր որոշումը նաև մեծացրել է կոռուպցiոն ռիսկերը:

Նույն ասուլիսին  մասնակցող ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ փաստեց, որ աշխատավարձերը մնում են նույնը, իսկ տուգանքերը շարունակում են աճել ու աճել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը