Լրահոս

16.06.2012 13:05


Հունիսի 20-ից ԼՂՀ–ում կսկսվի նախընտրական քարոզչությունը

Հունիսի 20-ից ԼՂՀ–ում կսկսվի նախընտրական քարոզչությունը

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներին գրանցելու հարցը: Նրանք չորսն են.

Վիտալի Բալասանյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական, Վալերի Խաչատրյան՝ թոշակառու, անկուսակցական, Բակո Սահակյան՝ ԼՂՀ նախագահ, անկուսակցական, Արկադի Սողոմոնյան` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:

Օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը՝ ՀՀ–ում ԼՂՀ ներկայացուցչությունում՝ ՀՀ–ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

Հունիսի 20-ին էլ ԿԸՀ–ն վիճակահանությամբ կհաստատի 2012թ. հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի և անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Հենց նույն օրվանից կսկսվի նախընտրական քարոզչությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 17-ի ժամը 24։00-ն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը