Հունգարացի Իշտվան Պուշկաշին երկու տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի փայտից մոտոցիկլ պատրաստի։ Այս մասին տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Տիսժարոս գյուղի բնակիչն իր քայլը բացատրում է նրանով, որ ֆինանսական խնդիրների պատճառով ավելի նպատակահարմար է գտել փայտից մոտոցիկլ պատրաստել, քան գնել իսկականը։
Այնուամնայնիվ, հունգարացուն հաջողվել է ստեղծել բավական արդյունավետ սարք, որն իսկական մոտոցիկլի պես հնարավոր է շահագործել, վառելիքային շարժիչով ու բոլոր մնացած անհրաժեշտ բաղադրիչներով։ Պուշկաշը խոստովանել է, որ մոտոցիկլի վրա «Ֆիատ» մակնինշի հնամաշ ավտոմեքենայի շարժիչ է տեղադրել։
Հունգարացին փայտե մոտոցիկլ է ստեղծել