Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնին կմնա մինչև 2014թ.
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության ներկայացրած հայցը, որը պահանջում էր օգոստոսին, 5-ամյա պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ, դադարեցնել նախագահ Աբդուլահ Գյուլի լիազորությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»–ը։ Եթե այլ վճիռ կայացվեր, ապա այս տարվա օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին։
Բացի 7 տարի նախագահելու հնարավորություն ստանալուց՝ Գյուլին իրավունք է տրվել նաև կրկին առաջադրվել այդ պաշտոնում, բայց այս անգամ՝ արդեն 5 տարի ժամկետով։
Գյուլը 7 տարի և մեկ ժամկետով նախագահ էր ընտրել 2007թ., սակայն հետո Սահմանադրական փոփոխություն էր կատարվել։ Հաղորդվում է, որ ավելի վաղ՝ 2011թ. հոկտեմբերին կազմակերպած հանրաքվեի ժամանակ թուրք ժողովուրդը կողմ է քվեարկել սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուն։ Ըստ այդմ՝ 2014թ. սկսած՝ Թուրքիան կդառնա նախագահական հանրապետություն։ Թուրքիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել է 5 տարի, և երկու անգամ ընտրվելու իրավունք է տրվել։

7or.am