Լրահոս

16.06.2012 11:29


Սարկոզիին սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել

Սարկոզիին սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար։ Նման մեղադրանք է առաջադրել նրա կուսակից Մարի-Սելիլ Գիոմը՝ իր նոր գրքում գրելով, թե Ելիսեյան պալատում Սարկոզին իրեն փոքր, հաճելի ժամանց անցկացնելու և թուլանալու առաջարկ է արել:

Նշենք, որ այսօր ավարտվում է Սարկոզիի նախագահական անձեռնմխելիության ժամկետը։ Անկախ վերոնշյալ մեղադրանքից՝ Սարկոզին դատարանում պետք է ցուցմունք տա նաև կաշառակերության և կուսակցությունների անօրինական ֆինանսավորման գործով: Նա մեղադրվում է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից 2007թ. նախագահական ընտրությունների իր քարոզարշավի օգտին 50 մլն եվրո ստանալու համար։

Հնարավոր է՝ Սարկոզին ցուցմունք տա ևս մեկ քրեական գործով՝ Պակիստանին ռազմական պայմանագրերի դիմաց ֆինանսական գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը