Լրահոս

16.06.2012 11:17


ՊՆ–ն քննարկել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերը

ՊՆ–ն քննարկել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել է աշխատանքային հետագա ծրագիրը: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հանձնաժողովի անդամներին հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը