Լրահոս

16.06.2012 10:10


Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետը երկու ամսով կալանավորվել է

Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետը երկու ամսով կալանավորվել է

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու համար:

Սամվել Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նախկին խնամին է։ 2006թ. Սամվել Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Մարդու առևանգում կազմակերպված խմբի կողմից» հոդվածով, սակայն հետո կարճվել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը