Լրահոս

16.06.2012 09:56


Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կրկնակի կրճատել է Իվանիշվիլիի տուգանքի չափը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կրկնակի կրճատել է Իվանիշվիլիի տուգանքի չափը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը երկու անգամ կրճատել է վրաց միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուգանքի չափը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Ավելի վաղ, դատարանը Իվանիշվիլիին պարտադրել էր վճարել տուգանք 90 մլն դոլարի չափով։ Քաղաքական գործիչը հրաժարվել էր վճարել այդ գումարը։ Այնուամենայնիվ, այժմ միլիարդատերը ստիպված կլինի 46 մլն դոլարի չափով տուգանք վճարել։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի դատարանը որոշել էր տուգանել Իվանիշվիլիին՝ նրան մեղադրելով ընդդիմադիր կոալիցիային անօրինական սխեմաների միջոցով ֆինանսավորելու համար։ Միլիարդատերը, սակայն, պնդում է, թե բոլոր մեղադրանքները քաղաքական պատվեր են։

Այս խորագրի վերջին նյութերը